Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հակոբ Ալեքսանի Սարգսյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի ապրիլի 10-ի դիմումը: Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Անի համայնքի, Մարալիկ քաղաքի Թումանյան փողոց թիվ 25 հասցեում գտնվող՝ 08-003-0073-0003 կադաստրային ծածկագրով 0,22 հեկտար հողամասը, որը որակավորում ունեցող լիցենզավորված մասնագետի կողմից կազմված հողամասի հատակագծի տվյալների փաստացի կազմում է 0,24293 հեկտար՝ ըստ 21․08․1987 թվականին տրված տեխնիկական անձնագրի միանձնյա սեփականության իրավունքով պատկանում է՝ քաղաքացի Հակոբ Ալեքսանի Սարգսյանին, իսկ քաղաքացու կողմից ավել օգտագործվող 0,02293 հեկտար հողամասը բավարաում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներին։ Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին 2-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով 1987 թվականի օգոստոսի 21-ին տրված տեխնիկական անձնագիրը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Թումանյան փողոց թիվ 25 հասցեում գտնվող բնակելի նպատակային նշանակության բնակելի տունը, ավտոտնակը, օժանդակ շինությունը և պարիսպները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0073-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում. որոշում եմ՝
1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Մարալիկ քաղաքի Թումանյան փողոց, թիվ 25 հասցեում գտնվող 08-003-0073-0003 կադաստրային ծածկագրով 0,24293 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների նկատմամբ ճանաչել քաղաքացի՝ Հակոբ Ալեքսանի Սարգսյանի /ծնված 20․06․1936 թվականին, անձնագիր՝ AR0303382, տրված 23․05․2017 թվականին, 022-ի կողմից/ միանձնյա սեփականության իրավունքը: 2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։ 3․ Հողամասում առկա 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված շինությունը ենթակա չէ օրինականացման, քանի որ չի հաշվառվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ինքնակամ կառույցները հաշվառելու ժամկետներում։ 4․ Ուժը կորցրած ճանաչել՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 25 հասցեում գտնվող հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների նկատմամբ քաղաքացու գույքային իրավունքները վերականգնելու մասին»Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 30-ի N 400-Ա որոշումը։ 5.Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։