Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի <<ժ>> ենթակետի, 28-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի» 125-րդ կետի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատանքային խմբի կողմից քաղաքացի՝ Իշխան Գնելի Գրիգորյանի կողմից /հետագայում՝ կառուցապատող/ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Նոր թաղամաս 10-րդ փողոց, թիվ 2-րդ հասցեում անհատական բնակելի տան կառուցման համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից տրամադրված «02» նոյեմբերի 2021 թվականի N 27 շինարարության թույլտվության սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու փաստի հիմքով քաղաքացի՝ Իշխան Գնելի Գրիգորյանի կողմից Վարչական իրավախախտում թույլ տալու վերաբերյալ կազմված 2025 թվականի հոկտեմբերի 06-ի արձանագրությունը և կառուցապատողի 2025 թվականի հոկտեմբերի 01-ի դիմումը՝ կառուցապատվող օբյեկտի նախահաշվային արժեքի վերաբերյալ.
1. Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում շինարարությունը չավարտելու համար քաղաքացի Իշխան Գնելի Գրիգորյանի նկատմամբ նշանակել 30000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանք, որը ենթակա է մուծման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101124 հաշվարկային հաշվին` 15 օրվա ընթացքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կառուցապատողին պատշաճ կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից։