Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 67-Ա որոշումը և հաշվի առնելով, որ ինքնակամ շինություն իրականացրած քաղաքացի՝ Գագիկ Սերյոժայի Նալբանդյանի, իր 2024 թվականի փետրվարի 2-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 54․82 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան շինության, 169․95 քառակուսի մետր օժանդակ շինությունների /ավտոտնակ՝ 130․50, օժանդակ շինություն՝ 29․87, աստիժանավանդակ՝ 2․65, պարիսպ՝ 6․93 քառակուսի մետր/ և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-118-0025-0071 կադաստրային ծածկագրով 0.04262 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական՝ N 07112024-08-0055, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, Քարաբերդ բնակավայր, 1-ին փողոց 29/1 բնակելի տուն) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը.
1․ Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված` 54․82 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան շինության, 169․95 քառակուսի մետր օժանդակ շինությունների /ավտոտնակ՝ 130․50, օժանդակ շինություն՝ 29․87, աստիժանավանդակ՝ 2․65, պարիսպ՝ 6․93 քառակուսի մետր/ և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-118-0025-0071 կադաստրային ծածկագրով 0.04262 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական՝ N 07112024-08-0055, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, Քարաբերդ բնակավայր, 1-ին փողոց 29/1 բնակելի տուն) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 330 857 (երեք հարյուր երեսուն հազար ութ հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Գագիկ Սեյոժայի Նալբանդյանին /Անձնագիր՝ AS0360955, տրված՝ 06.09.2018թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Քարաբերդ, 1-ին փողոց, տուն 29, հետագայում քաղաքացի/ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: 2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված վաճարման ենթակա 330 857 (երեք հարյուր երեսուն հազար ութ հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարից 182 186 (մեկ հարյուր ութսուներկու հազար մեկ հարյուր ութսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ գումարը որպես ինքնակամ շինության օրինականացման վճար ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին, իսկ մնացած 60 520 (վաթսուն հազար հինգ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ գումարը որպես հողի արժեք, ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101132 հաշվեհամարին։ 3․ Սույն որոշման 1-ին կետով ձևավորված վաճառքի ընդհանուր գնին հավելվում են տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը, համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված 26000 /քսանվեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ վճարը, որը ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին: 4. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ քաղաքացու միջոցներով: 5. Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման մասին քաղաքացի Գագիկ Սեյոժայի Նալբանդյանին պատշաճ ծանուցման պահից: