Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 35-րդ կետի <<բ>> ենթակետի, 35․1․-րդ կետի, 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Հարություն Ավթանդիլի Առաքելյանը, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 74,93 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ շինությունների, որից տաղավար՝ 69,32 քառակուսի մետր, պարիսպներ՝ 3,33 և 2,28 քառակուսի մետր, և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող 08-003-0020-0184 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00773 հեկտար հողամասի (Վկայական` N 02042024-08-0054, հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Բարեկամության փողոց 80/4 տաղավար) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը.
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 74,93 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ շինությունները, որից տաղավար՝ 69,32 քառակուսի մետր, պարիսպներ՝ 3,33 և 2,28 քառակուսի մետր և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող 08-003-0020-0184 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00773 հեկտար հողամասը (Վկայական` N 02042024-08-0054, հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Բարեկամության փողոց 80/4 տաղավար) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 215 278 (երկու հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր յոթանասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի Հարություն Ավթանդիլի Առաքելյանին (անձնագիր՝ AT0533658, տրված՝ 04.08.2020 թ, 012-ի կողմից, հաշվառման հասցե՝ ք. Երևան, Ֆուչիկի փողոց, շենք 25/2, բն. 13):
2. Որոշման 1-ին կետով ձևավորված վաճառքի ընդահանուր գնին հավելվում են տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը, համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված 26000 /քսանվեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ վճարները` վճարման 23/01/24 (7101) 240123076151049-24 և 23/01/24 (415) 240123076104049-23 անդորրագրերի հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: