Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 42-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով Մուշեղ Սաղաթելյանի խնամակալ՝ Սևադա Սաղթեյլանի 2024 թվականի փետրվարի 27-ի դիմումը՝ իր հոր՝ Մուշեղ Սաղաթելյան բուժման կարիքների համար դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024 թվականի բյուջեի գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) և տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 250 000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ հատկացնել՝ Մուշեղ Սաղաթելյանի խնամակալ՝ Սևադա Սաղաթելյանին՝ իր հոր՝ Մուշեղ Սաղաթելյանի բուժման կարիքների համար /Նույնականացման քարտ՝ 1804800570, տրված՝ 30․08․2017թ․ 022-ի կողմից, բնակության հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Ձորակապ, 8-րդ փողոց, տուն՝ 5/։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: