|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2025 թվականի N 106-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱԶ ՄԱԿՆԻՇԻ 936LL70 ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈԲՈՒՍՈՎ ԼԱՆՋԻԿ-ՄԱՐԱԼԻԿ-ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ-ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՀԵՏԱԴԱՐՁ ԵՐԹՈՒՂՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994 որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգի>> 69-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի սեպտեմբերի 5-ի N ԴԽ/25․2/30415-2025 գրությունը՝ «Լանջիկ-Մարալիկ-Գուսանագյուղ-Գյումրի» ներմարզային երթուղու ժամանակավոր սպասարկման գործընթացի կազմակերպմանը համաձայնություն տալու վերաբերյալ, հաշվի առնելով Լանջիկ, Մարալիկ և Գուսանագյուղ բնակավայրերի բնակչության խնդրանքը. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող <<ՊԱԶ>> մակնիշի 936LL70 պետական համարանիշի ավտոբուսով /փոխարինող տրանսպորտային միջոցը՝ <<ՖՈՐԴ>> մակնիշի 933 LL70 պետական համարանիշի ավտոբուս/ Լանջիկ-Մարալիկ-Գուսանագյուղ-Գյումրի և հետադարձ երթուղով ժամանակավորապես ուղևորափոխադրումների ծառայություններ մատուցելու դիմաց վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից և գործում է մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994 որոշմամբ հաստատված կարգով՝ ավտոմոբիլային տրանսպորտով Լանջիկ-Մարալիկ-Գուսանագյուղ-Գյումրի և հետադարձ երթուղու ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության ընտրությունը։ |
Կողմ -12 ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱԳԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(207.45 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|