Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային ենթակայությամբ բյուջետային հիմնարկների և համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների 2025 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 162-Ա որոշման N 6 հավելվածում /<<Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ աևտրային կազմակերպության/ կատարել հետևյալ փոփոխությունը. ա) Որոշման հավելվածի 26-րդ տողի 2-րդ՝ «Հաստիքի անվանում»-ը սյունակում <<Լրացուցիչ կրթության մանկավարժ>> բառակապակցությունը փոխարինել <<Լոգոպեդ>> բառով։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի « Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 162-Ա որոշման N 5 հավելվածում /<<Մարալիկի արվեստի դպրոց>> համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկ/ կատարել հետևյալ փոփոխությունները. ա) Որոշման հավելվածի 7-րդ տողի <<Կեպարվեստի ուսուցիչ>> 3-րդ՝ «Հաստիքի քանակ»-ը սյունակում նշված «3» թիվը` փոխարինել «4» թվով, նույն տողի 5-րդ՝ «Սահմանված դրույք»-ը սյունակում նշված «2.5» թիվը փոխարինել «3.5» թվով, նույն տողի 6-րդ՝ «Սահմանված դրույքաչափ»-ը սյունակում նշված «260 000» թիվը փոխարինել «364 000» թվով: բ) վերջին՝ «Ընդամենը» տողի 3-րդ՝ «Հաստիքի քանակ»-ը սյունակում նշված «19» թիվը փոխարինել «20» թվով, նույն տողի 5-րդ՝ «Սահմանված դրույք»-ը սյունակի «17» թիվը փոխարինել «18» թվով, նույն տողի 6-րդ՝ «Սահմանված դրույքաչափ»-ը սյունակի «1913000» թիվը փոխարինել «2 017 000» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: