Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի հավելվածի 7-րդ կետի և 7-րդ կետի 5-րդ մասի դրույթներով՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի «Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով համակարգչի միջոցով ընտրված մրցութային հանձնաժողովի կազմը․
1) Էդգար Սաղաթելյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու անդամ,
2) Աստղիկ Նիկողոսյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար,
3) Գնունի Աղաբեկյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդական,
4) Հարություն Նալբանդյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդական,
5) Ալիսա Մխիթարյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։
2. Նշանակել մրցույթի տեխնիկական սպասարկումը, մրցույթի մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը բացատրելու համար հանձնաժողովի քարտուղար՝ Սաթենիկ Սահակյանին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։