Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 316-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2025 թվականի N 316-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 6-ՐԴ ՓՈՂՈՑ, 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ՝ ԳևՈՐԳ, ԳՈՀԱՐԻԿ, ՎԱՐԴԱՆ և ՆԱՐԵԿ ՍԱՀԱԿՅԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ <<22>> ՓԵՏՐՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 6 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի <<ժ>> ենթակետի, 28-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի» 125-րդ կետի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատանքային խմբի կողմից քաղաքացիներ՝ Գևորգ, Գոհարիկ, Վարդան և Նարեկ Սահակյանների կողմից /հետագայում՝ կառուցապատող/ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայր, 6-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 2 հասցեում անհատական բնակելի տան կառուցման համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից տրամադրված <> փետրվարի 2023 թվականի N 6 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու փաստի հիմքով քաղաքացի՝ Գևորգ, Գոհարիկ, Վարդան և Նարեկ Սահակյանների կողմից Վարչական իրավախախտում թույլ տալու վերաբերյալ կազմված 2025 թվականի ապրիլի 11-ի արձանագրությունը և կառուցապատողի 2025 թվականի մարտի 11-ի դիմումը՝ կառուցապատվող օբյեկտի նախահաշվային արժեքի վերաբերյալ.

1․ Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում շինարարությունը չավարտելու համար քաղաքացիներ Գևորգ, Գոհարիկ, Վարդան և Նարեկ Սահակյանների նկատմամբ նշանակել 75 000 (յոթանասուն հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանք, որը ենթակա է մուծման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101124 հաշվարկային հաշվին` 15 օրվա ընթացքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կառուցապատողին պատշաճ կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner