Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 15-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 163-Ն որոշումը և Հրաչիկ Սահակյանի հայտը․
1. «Հրաչիկ Հովհաննեսի Սահակյան» (հարկ վճարողի հաշվառման համար՝ 57333227, անհատ ձեռնարկատեր, իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գուսանագյուղ բնակավայր, 6-րդ փողոց, թիվ 3 տուն, գործունեության իրականացման հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գուսանագյուղ բնակավայր, հիմնական շինություն) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել թույլտվություն՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, իրականացնել ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառք։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։