Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված <<Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի>> 4-րդ և 12-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի 08-003-0602-0001 կադաստրային ծածկագրով ներբնակավայրային փողոցը չունի անվանակոչում.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք Մարալիկ քաղաքի 08-003-0602-0001 կադաստրային ծածկագրով ներբնակավայրային փողոցը անվանակոչել <<մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց, 1-ին փակուղի>> /Ծածկագիր՝ 080036ZJY47H/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։