Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 42-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահի 2025 թվականի ապրիլի 1-ի N 67 գրությունը՝ սամբոյի Եվրոպայի առաջնաւթյան մասնակիցներ՝ Սյուզաննա Մանուկյանի և Ժորա Բաղդասարյանի գործուղման ծախսերը հոգալու մասին, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1․ Կիպրոսի հանրապետությունում 2025 թվականի ապրիլի 22-ից 28-ը կայացած սամբոյի Եվրոպայի առաջնաւթյան մասնակիցներ, Անի համայնքի բնակիչներ՝ Սյուզաննա Մանուկյանի և Ժորա Բաղդասարյանի գործուղման ծախսերի համար համայնքի 2025 թվականի բյուջեի Գործառնական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 և տնտեսագիտական դասակարգման 4727 /Կրթական մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ հոդվածից յուրաքնչյուր մասնակցի տրամադրել 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ դրամական աջակցություն։
2․ Հաշվի առնելով, որ Սյուզաննա Մանուկյանը անչափահաս է, սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական աջակցությունը հատկացնել նրա ծնողին՝ Կարեն Մանուկի Մանուկյանին /անձնագիր AT0388569, տրված՝ 18.02.2020թ. 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ Շիրազի փողոց, շենք 35, բնակարան 10/։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: