Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով <<Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահ՝ Արթուր Նաջարյանի 2025 թվականի հունիսի 5-ի N Ե106-06/25 գրությունը․
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականանությունը հանդիսացող Սառնաղբյուր բնակավայրի մշակույթի տան շենքի երկու աշխատասենյակները անհատույց, երեք տարի ժամկետով <<Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն>> հասարակական կազմակերպությանը օգտագործման տրամադրելու մասին >> N 89-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1) Որոշման 1-ին կետում նշված <<երկրորդ հարկի 35․0 քառակուսի մետր ներքին մակերեսով երկու աշխատասենյակները>> թիվն ու բառերը փոխարինել <<երկրորդ հարկի 155 քառակուսի մետր ներքին ընդհանուր մակերեսով աշխատասենյակները>> թվով ու բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։