Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23․ 1-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 15-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 163-Ն որոշումը, ինչպես նաև Ռոբերտ Մարտիրոսյանի ներկայացրած հայտը․
1․ «ՎԱՆԱՁՈՐՑԻ ԿԱՖՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենին (հարկ վճարողի հաշվառման համար 06909328, գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Գրիգոր Լուսավորիչի փողոց, շենք 50) «ԱՆԻ» անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու համար տալ թույլտվություն՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։
2․ Գանձել 25․000 (քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։