Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության, 8-րդ կետի 3-րդ ենթակետի և 11-րդ կետի 4-րդ ենթակետի դրութներով.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի 2025 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 45231177 բաց մրցույթի միջոցով՝ ճանապարհների վերանորոգման աշխատանքների / Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայրի կենտրոն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ/ ձեռքբերման նպատակով գնումների կազմակերպման համար սահմանել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով՝ Հարություն Համբարյան Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (նախագահ) Գևորգ Շաբոյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի խորհրդական /անդամ/ Աստղիկ Մկրտչյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի օգնական /անդամ/ Լուսինե Գրիգորյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ /անդամ/ 2. ՇՄԱՆՀ-ԲՄԱՇՁԲ-25/3 ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետ Սաթենիկ Զաքարյանին: Սահմանել, որ ՇՄԱՆՀ-ԲՄԱՇՁԲ-25/3 ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2025 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 09:30-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Անի համայնքապետարան քաղաք Մարալիկ, Մադաթյան 1 հասցեում: 3. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին՝ հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն և այլ իրավական ակտերին համապատասխան: