Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի 163-Ն որոշումը․
1. «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» (հարկ վճարողի հաշվառման համար 03548725, իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Կոմիտաս, Եղվարդ 41, գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Մարալիկ քաղաք, Բարեկամության փողոց , 608 քառակուսի մետր հիմնական շինություն) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ոգելից խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։