Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով, որ <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցությունների դաշինքի Անի համայնքի ավագանու թվով 5 /հինգ/ <<ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցության Անի համայնքի ավագանու 1 /մեկ/ անդամները ավագանու առաջին նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու բոլոր 6 նիստերից, քվեարկությունների և հանձնաժողովի նիստերից․
1. Վաղաժամկետ դադարեցնել <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցությունների դաշինքի և <<ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցության Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու հետևյալ անդամների լիազորությունները՝ 1) <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներ՝ ՎԵՐԳԻՆԵ ՍՈՒՐԻԿԻ ԿՆՅԱԶՅԱՆԻ, ԱՎԵՏԻՔ ՎԱՉԵՅԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ՎԱՀԱԳԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ԱՇՈՏԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՄԵԼՍ ԳՈՒՐԳԵՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ։ <<ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցության համայնքի ավագանու անդամ՝ ԱՐՄԵՆ ԱԼԲԵՐՏԻ ԲՈԶԻԿՅԱՆԻ:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Ա. Սարիբեկյանին. Սույն որոշումը յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկել թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։