Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 138-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2025 թվականի N 138-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ 0․953701 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-100-0065-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,10450 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 207-րդ կետը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առաջարկությունը՝ Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում նախատեսված հանրակրթական դպրոցի կառուցման համար հատկացված հողամասը ընդալնելու վերաբերյալ․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 08-100-0065-0006 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գուրծառնական նշանակության 0․10450 հեկտար հողամասը /հասցե՝ մարզ Շիրակ, համայնք Անի, գյուղ Սառնաղբյուր, 9-րդ փողոց 2/1 հողամաս, Վկայական N 29102025-08-0062/ նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը /հետագայում՝ Նվիրառու/՝ Սառնաղբյուր բնակավայրում հանրակրթական նոր դպրոց կառուցելու համար հատկացված և Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված 08-100-0065-0002 կադաստրային ծածկագրով 0․953701 հեկտար հողամասի ընդլայնման համար։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։


Կողմ -11

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱԳԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԷԴԳԱՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(131.38 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner