Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ բնակավայրում /կադաստրային ծածկագիր 08-118-0029-0027/ գտնվող Միհրան Օնիկի Կարապետյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 0,37 հեկտար հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Քարաբերդ բնակավայր, 7-րդ փողոց, թիվ 5/2 հողամաս: