Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգի>> 3.1-րդ և 3.4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայր,Նորաբեր թաղամասի 5-րդ փողոց,թիվ 11 հողամասում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 08-090-0116-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատական նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0153437 հեկտար մակերեսով հողամասի և նրանում առկա 2,83 քառակուասի մետր ընդհանուր մակերեսով շինության գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն, որպես հասարակական շինություն օգտագործելու նպատակով:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: