Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 99-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2025 թվականի N 99-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 105-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ <<ՄԱՐԱԼԻԿԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով․

1. Հայաստանի  ՀանրապետությանՇիրակիմարզիՄարալիկ քաղաքիհամայնքի ղեկավարի 2007 թվականի նոյեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մարալիկի Արվեստի դպրոց» համայնքային հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին>>  N 105-Ա որոշման հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մարալիկի արվեստի դպրոց» համայնքային հիմնարկի կանոնադրության մեջ  կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) Կանոնադրության տիտղոսաթերրթում և բովանդակությամ մեջ նշված <<ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մարալիկի արվեստի դպրոց համայնքային  հիմնարկի>> բառակապակցությունը փոխարինել <<ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ <<ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ>>  ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ>> բառակապակցությամբ։

2) Կանոնադրության 7 -րդ գլխի  73-րդ  կետում նշված <<մայիսի  /հունիսի / 30-ին կամ 31-ին>> բառերն ու թվերը փոխարինել <<մայիսի 31-ին>> բառով և թվով:

3)  Կանոնադրության 7 -րդ գլխի  7.4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ <<7․4․   Հիմնարկի ուսումնական գործընթացն իրականացնել հնգօրյա աշխատանքային գրաֆիկով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված օրինակելի ուսումնական պլաններին համապատասխան>>:

4)  Կանոնադրության 7 -րդ գլխի 7.13-րդ կետը   շարադրել նոր բովանդակությամբ, հետևյալ խմբագրությամբ՝

<<713 Հաստատության  դասարանի միջին  խտությունը՝ 

ա) Կերպարվեստի բաժնի

·      Գեղանկարչություն 10-20 աշակերտ, 

·       Քանդակագործություն  6-8 աշակերտ,

·      Արվեստանոց 3-6 աշակերտ,

բ) Դեկորատիվ  կիրառական  արվեստի  բաժին 8-15 աշակերտ,

·      Գորգագործություն,

·      Հագուստի մոդելավորում և դիզայն,

·      Դեկորատիվ կարատեսակներ,

·      Ասեղնագործություն,

·      Կերամիկա  

գ) Թատրոնի բաժին 8-12 աշակերտ

·      Թատերական  արվեստ,

դ)Ասմունքի բաժին 8-12 աշակերտ

·      Ասմունք,

 

ե) Պարարվեստի բաժին 12-25 աշակերտ,

 ·      Դասական պարեր,

·      Հայկական ժողովրդական պարեր,

·      Ժամանակակից և պարահանդեսային  պարեր։>>։

  3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից։


Կողմ -12

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱԳԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(153.59 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner