Այսօր: Երեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 340-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2025 թվականի N 340-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ/ՀՐԱՏԱՊ/ ԼՈՒԾՈՒՄՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ, ՁԵՐԺԻՆՍԿԻ /ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ/ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի>> 13-րդ, VII գլխի 142-րդ, 146-148-րդ, 152-րդ և 156-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի № 01//11284-2024 և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի №ՔՏՄ/21.13/38107-24 գրությունները.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության անհետաձգելի /հրատապ/ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում իրականացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի, Ձերժինսկի փողոցի /ներկայումս Արկադի Տեր-Թադևոսյան/ և Ազատության հրապարակի նորոգման աշխատանքների ավարտված շինարարության շահագործման փաստագրման նպատակով ձևավորել հանձնաժողով հետևյալ անհատական կազմով՝ Հանձնաժողովի նախագահ՝ Զորիկ Խաչատրյան-Անի համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի անդամներ՝ Վաչագան Հեպոյան- Անիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետ. Վահագն Սարոյան- Անիի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար. Համազասպ Մարտիրոսյան– Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության հողաշինության և ենթկառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ /համաձայնությամբ/. Գրիգոր Թոռունյան- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության,տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի ավագ մասնագետ /համաձայնությամբ/․ Ահարոն Հարոյան- «ԱԼՄԻ» ՍՊԸ-ի տնօրեն /Գլխավոր կապալառու/․ Հասմիկ Եղիազարյան- «ԻՆԺԵՆԵՐ ԱՄ ՍՊԸ-ի տնօրեն /Հեղինակային հսկողություն/ Սարգիս Մուրադյան- «ԲԵՍՏ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի տնօրեն /Տեխնիկական հսկողություն/։ 2. Հանձնաժողովին /նախագահ՝ Զորիկ Խաչատրյան/. Սահմանված կարգով ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի, Ձերժինսկի փողոցի /ներկայումս Արկադի Տեր-Թադևոսյան/ և Ազատության հրապարակի նորոգման աշխատանքների համապատասխանությունը հաստատված նախագծին, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին ու ստանդարտներին: 3. Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner