|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հունիսի 2025 թվականի N 81-Ա |
<<ԴԵՊԻ ՀԱՅՔ>> ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԱԼԻԿԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՄԵԿ ՄԻՋԱՆՑՔԻ ԵՎ ԵՐԵՔ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի և <<Դեպի Հայք>> հիմնադրամի գործադիր տնօրենի միջև 2025 թվականի մայիսի 30-ին ստորագրված համաձայնագիրը. 1. Տալ համաձայնություն՝ <<Դեպի Հայք>> հիմնադրամի կողմից Մարալիկի արվեստի դպրոցի շենքի մեկ միջանցքի և երեք դասասենյակների վերանորոգման ծրագրի իրականացմանը։ 2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2025 թվականի բյուջեի Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) և տնտեսագիտական դասակարգման 4637 (Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից 1 300 000 (մեկ միլյոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Մարալիկի Արվեստի դպրոց>> բյուջետային հիմնարկին՝ <<Դեպի Հայք>> հիմնադրամի կողմից իրականացվող արվեստի դպրոցի մեկ միջանցքի և երեք դասասենյակների վերանորոգման ծրագրով նախատեսված աշխատանքների վարձատրության /820 000 ՀՀ դրամ/ և ծրագրում ընդգրկված կամավորներին սննդով ապահովելու համար /480 000 ՀՀ դրամ/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -11 ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ ԱՍԼԱՆՅԱՆ ՄՈՒՐԱԴ ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱԳԻԿ ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(637.28 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|