Այսօր: Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
23/11/2021
Աշխատանքային փորձն ու գիտելիքները նպաստում են համայնքի զարգացմանը․ Լուսանկարներ

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքը /կենտրոնը՝ ք. Մարալիկ/ մարզկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա:

Առաջին բնակիչները՝ 1829 թվականին թուրքական կայսրության հալածանքներից ազատվելու համար արևմտյան Հայաստանի Բասենի գավառի մի շարք գյուղերից Մարալիկ՝ «Մօլլա-Կէօկչէ», բնակավայր են տեղափոխվել և մշտական բնակություն հաստատել 59 ընտանիք՝ 371 անձով:

Համայնքի 17 բնակավայրերից 10-ը սահմանամերձ են Թուրքիային: Կան բնակավայրեր, որտեղից անմիջապես երևում են պատմական Հայաստանի Անի մայրաքաղաքի ավերակները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջիկների մոտ:

Համայնքը  հարուստ է պատմական հուշարձաններով: Մարալիկ քաղաքը հայտնի է վաղ և ուշ միջնադարյան խաչքարերով։ Մարալիկում պահպանվել են 1903 թ.-ի փայտածածկ սբ. Աստվածածին (V-VI դարեր) և կաթոլիկ Սբ. Պողոս-Պետրոս (XVII-XX դարեր) եկեղեցիները, «Կարմիր» (XIX-XX դարեր) և Սբ. Ստեփանոս վանքերը, կիկլոպյան ամրոցը և մատուռը: Սբ. Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է 2016 թվականին Մարալիկի քաղաքապետարանի և բարերարների կողմից:

Պատմական հուշարձաններից նշանավոր են Երերույքի տաճարը (V դար), Բարձրաշենի Աստվածածին եկեղեցին (VII դար), Սառնաղբյուրի վանքը (V–VII դարեր)։

Երերույքի տաճարը, որին այլ կերպ նաև կոչում են Երերույքի Սուրբ Կարապետ վկայարան, վաղ միջնադարի Հայաստանի կարևորագույն հուշարձաններից է`  նշված է հայ ճարտարապետությանը նվիրված բոլոր աշխատություններում: Հետազոտողները (Ն. Մառ, Ն. Բունիաթյան, Ն. Տոկարսկի, Ա. Սահինյան և ուրիշներ)՝ հիմնվելով հուշարձանի ճարտարապետական վերլուծության տվյալների վրա, տաճարի կառուցման ժամանակը սահմանել են 5-6-րդ դարեր: Տաճարը առանձնակի տեղ է գրավում ընդհանրապես վաղ քրիստոնեական շրջանի բազիլիկ եկեղեցիների մեջ՝ հանդիսանալով դրանց դասական օրինակներից մեկը: Իր հատակագծային և ծավալատարածական հորինվածքով Երերույքի տաճարը որոշ ընդհանրություն ունի սիրիական Տուրմանիի (5-րդ դար), Ռուսաֆայի (7-րդ դար), Կալպ Լուզեյի (6-րդ դար), փոքրասիական Խոջա Կալեսիի (5-րդ դար) ու այլ բազիլիկների հետ: Տաճարի շուրջը գոյություն է ունեցել մի ընդարձակ համալիր: Դրա մաս է կազմել նաև արհեստական ջրամբարը, որի պատվարի մնացորդները բացվել են պեղումներով:

Անի խոշորացվաժ համայնքում /կենտրոն՝ ք. Մարալիկ/ իրականաղվող աշխատանքներն այսօր ղեկավարում է համայնքի բնակչության սերն ու վստահությունը վայելող՝ Արտակ Գևորգյանը:

Ծնվել է 1977թ. Մարալիկ քաղաքում: 1994 թ. ավարտել է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը` ոսկե մեդալով: 1995-2000 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայկական Գյուղատնտեսական ակադեմիայի «Գյուղատնտեսության մեքենայացում» ֆակուլտետը` ստանալով  ճարտարագետ-բակալավր-մեխանիկի որակավորում:

2000-2002 թթ․ սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Հայկական Գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրայի «Գյուղատնտեսության մեքենայացում» ֆակուլտետը` ստանալով ճարտարագետ-մագիստրոսի որակավորում:

2002-2006 թթ․ սովորել և ավարտել է Հայկական Գյուղատնտեսական ակադեմիայի ասպիրանտուրայի «Գյուղմեքենաշինության տեխնոլոգիայի» ֆակուլտետը: Գիտական հոդվածների հեղինակ է։

2011-2013 թթ․ սովորել և ավարտել է ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանը` ստանալով ֆինանսների մագիստրոսի աստիճան «Հաշվապահական հաշվառում` ըստ ճյուղերի»  մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1997-2003 թթ. Մարալիկի թիվ 91 մասնագիտական պրոֆտեխ ուսումնարանից /որպես վարպետ դաստիարակ և մանկավարժ/:

1998-2003 թթ․ աշխատել է «Շանթ հեռուստաընկերությունում` որպես հեռուստալրագրող , այնուհետև` հաղորդավար:

2003-2004 թթ. «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր»  ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի «Անի» էլ. ցանցում` որպես ՕՇԽ ղեկավար:

2004 թ. հոկտեմբերի 10-ին ստանալով մարալիկցիների վստահության քվեն ընտրվել է ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի քաղաքապետ:

2007թ., 2011թ., 2015թ. ընտրվել և վերընտրվել է Մարալիկի քաղաքապետի պաշտոնում:

2017թ. նոյեմբերի 5-ին ընտրվել է  ՀՀ Շիրակի մարզի խոշորացված Անի համայնքի ղեկավար:

Աշխատած տարիներին նպաստել է Մարալիկ քաղաքի զարգացմանը, արժանացել մի շարք մրցանակների:

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

 

ԶԼՄ
http://mitk.am/2021/11/23/ani/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner