Այսօր: Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
14/06/2024
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։

🔻«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ Ծրագրի պահանջներին բավարարող շահառուներին հավաստագրերի տրամադրման, հիփոթեքային վարկերի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված աջակցության գումարների տրամադրման և օգտագործման հետ կապված գործընթացները, ինչպես նաև աջակցության դադարեցման հիմքերը և ընթացակարգը:

🔻Շիրակի մարզի համայնքներում պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հետ՝ ծրագրի մասին պատշաճ տեղեկատվություն տրամադրելու, օգտվելու կարգը բացատրելու և առաջացած հարցերին պատասխանելու նպատակով։

💬«Բոլոր համայնքներում եղել ենք, հանդիպումներ ենք ունեցել մարզպետի աշխատակազմի, համայնքների ղեկավարների, վարչական պատասխանատուների, միասնական սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տնայցեր են կազմակերպվել, որոնք կրելու են շարունակական բնույթ»,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/videos/469577002388137

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner