Բովանդակություն * | Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն աշխատանքային շաբաթն սկսեց խորհրդակցությամբ՝ համայնքապետարանի ղեկավար կազմի, ոլորտային բաժինների ներկայացուցիչների, Անի համայնքի ավագանու անդամ Հասմիկ Զատիկյանի մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարը լսեց ներկաներին՝ ծանոթանալով ոլորտային բաժինների անցած շաբաթվա ընթացքում իրականացրած և առաջիկա մեկ շաբաթվա համար պլանավորած աշխատանքներին: Արձանագրվեցին առաջացած խնդիրներն ու տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ |