Այսօր: Կիրակի, 21 Հուլիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 7
 
Համար 7Ամսաթիվ 15/04/2024 11:00
Վարող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

Անիի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որին ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալները, ոլորտային բաժինների, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցները, Անի համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները։

Արման Սարիբեկյանը ժողովն սկսեց շնորհավորելով ներկաներին համատեղ աշխատանքի մեկ տարվա կապակցությամբ․

«-Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս մեր համատեղ աշխատանքային գործունեության մեկ տարին ամփոփելու առիթով, բոլորիս ցանկանում եմ անսպառ ջանք ու եռանդ, որպեսզի արդարացնենք մեր համայնքի բնակիչների մեր հետ կապած հույսերը։ Առջևում մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք իրագործելու համար պետք է մեծ պատասխանատվություն ու նվիրվածություն։ Պետք է անենք առավելագույնը ավելի բարձր ցուցանիշներ գրանցելու և ավելին իրականացնելու համար։»

Հանդիպման ընթացքում Արման Սարիբեկյանը ներկաների հետ քննարկել է համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքը և պլանավորած աշխատանքների գրաֆիկը։ Ոլորտային բաժինների և հիմնարկների ղեկավարները ներկայացրեցին իրենց կատարած և առաջիկայի համար պլանավորած աշխատանքները, ստացան համապատասխան խորհրդատվություն՝ աշխատանքների անխափան և արդյունավետ կատարման համար։

Խորդակցության ընթացքում առաջիկա աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ խոսեցին համայնքի ղեկավարի տեղակալ Զորիկ Խաչատրյանը, Անի համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Հասմիկ Զատիկյանը, ոլորտային բաժինների ներկայացուցիչները և այլք։

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner