Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել աշխատակազմի պատասխանատուների, Անի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահ Էդիկ Ուռուտյանի մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պատասխանատու ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները, առաջացած խնդիրները, մասնավորապես, համայնքապետարանի ոլորտային բաժինների պատասխանատուների աշխատանքային այցերը վարչական տարածքներ, կոմունալ տնտեսության կատարած աշխատանքները, սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքները, բնակիչների կողմից ստացված դիմումների ուսումնասիրությունը և դրանց հետևողական լինելը:
Ոլորտային բաժինների ղեկավարները ներկայացրին իրենց առաջիկա մեկ շաբաթվա համար պլանավորած աշխատանքային գրաֆիկը, համայնքի ղեկավարի կողմից ստացան հանձնարարականներ, իսկ տեղակալների կողմից ներկայացվեցին առաջարկություններ՝ աշխատանքի արդյունավետ իրականացման համար: