Անի համայնքի Հայկաձոր բնակավայրում այսօր կայացավ Կարմիր վանքի կամ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նոր խաչի օծման արարողությունը։ Ներկա էին մարզային իշխանության ներկայացուցիչներ՝ ի դեմս մարզպետ Նազելի Բաղդասարյանի, եւ Անի համայնքի ղեկավար կազմը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն օծեց խաչը, ինչից հետո էլ հայկաձորցիների ջանքերով խաչը տեղադրվեց վանքի գմբեթին։ |