Գրանցող`
Լուսինե Գրիգորյան
Գրանցման ամսաթիվ`
15/10/2025 Բացատրություն`
ՀՀ Շիրակի մարզի, Անի համայնքի Իսահակյան բնակավայրի բնակիչ Թադևոս Ղուկասյանի կողմից «Տեսել եմ» հարթակի միջոցով ստացվել է ահազանգ այն մասին, որ նշված բնակավայրի 6-րդ փողոցի 16 և 17 տների բակում գտնվող էլեկտրական հենասյուները գտնվում են անմխիթար և վտանգավոր վիճակում։
Բնակչի կողմից ուղարկված լուսանկարներից պարզ երևում է, որ հենասյուները ունեն տևական շահագործման հետևանքով առաջացած մաշվածություն և վնասումներ, որոնք կարող են վտանգավոր լինել բնակիչների անվտանգության տեսանկյունից։
Լուծելու (մերժման) ամսաթիվ`
15/10/2025
Բացատրություն`
Անիի համայնքապետարանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցին ուղղված Անի համայնքի Իսահակյան բնակավայրի 6-րդ փողոցի 16 և 17 տների բակում գտնվող էլեկտրական հենասյուների վիճակի վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 7-ի N 2196 գրության հիման վրա՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի աշխատակիցների կողմիցիրականացվել է տեղային ուսումնասիրություն։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված հենասյուները իսկապես մաշված էին և չէին համապատասխանում շահագործման նորմերին։
Այդ կապակցությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի աշխատակիցների կողմից իրականացվել են աշխատանքներ, որի շրջանակում հին փայտե հենասյուները փոխարինվել են նորերով։
Այսպիսով՝ նշված հասցեում արձանագրված խնդիրը լուծվել է և մատակարարվող էլեկտրաէներգիայի անվտանգությունը լիովին ապահովված է։