Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 251-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2024 թվականի N 251-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԳՐԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԿԱՊԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 10.01842 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ <<ՄԵԳԱ ԷՆԵՐՋԻ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 70-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 99-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 318–Ա որոշմամբ ստեղծված Անի համայնքի աճուրդային հանձնաժողովի կողմից 2024 թվականի մարտի 15-ին Անիի համայնքապետարանում անցկացված հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին կազմված աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի մարտի 15-ի N 1 և N 2 արձանագրությունները.

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն համարվող 08-022-0156-0098 կադաստրային ծածկագրով 10.01842 հեկտար էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը (Վկայական՝ 02022024-08-0052, հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Բագրավան, թիվ 4 հողամաս) արևային ֆոտովոլտային էլեկտրոկայան կառուցելու նպատակով 14 937 468 (տասնչորս միլիոն ինը հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր վաթսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ <<ՄԵԳԱ ԷՆԵՐՋԻ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /Պետական ռեգիստրի գրանցման վկայական՝ համար՝ 278․110․1153275, գրանցման ամսաթիվ՝ 2020-22-26, ՀՎՀՀ՝ 00494167, հասցե՝ 0014 Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա24/1, հետագայում Գնորդ/, Լիազորված անձ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՀՐԱՄԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ /Լիազորագիր, տրված՝ 05․03․2024թ․ Նույնականացման քարտ՝ 013558648, տրված՝ 11․04․2022թ. 013-ի կողմից, Հաշվառման հասցե՝ մարզ Արարատի, Մասիս համայնք, գյուղ Գետափնյա, 5-րդ փողոց տուն 17, հեռ․ 099-81-27-77/ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գնորդի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

2․ Սույն որոշման 1-ին կետով նախատեսված 14 937 468 (տասնչորս միլիոն ինը հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր վաթսունութ) Հայաստանի Հանրապետության գումարը, որպես հողի արժեք, ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101132 հաշվեհամարին,

3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքները օրենքով սահմանված կարգով և ժամկետում ենթարկա են պետական գրանցման՝ Գնորդի միջոցներով:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner