Բովանդակություն * | Այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է տեղի ունեցել Անիի համայնքապետարանում համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ և աշխատակազմի պատասխանատուների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Անի համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներ Էդիկ Ուռուտյանի և Հասմիկ Զատիկյանի մասնակցությամբ: Խորհրդակցության մեկնարկին Արման Սարիբեկյանը խոսել է համայնքապետարանի գործավարակարգապահական հարցերից, բնակիչների պատշաճ ընդունելությունից: Արման Սարիբեկյանը անդրադարձ է կատարել բոլոր բաժինների աշխատանքներին, խոսել է ճանապարհների վերանորոգման, կոմունալ տնտեսության աշխտանքների, մշակութային միջոցառումների, գրությունների պատշաճ պատասխանների, բնակիչների դիմումների ժամանակին պատասխանելու, սուբվենցիոն ծրագրերի և գնումների վերաբերյալ: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, ներկայացրել են նաև առաջիկա մեկ շաբաթվա համար նախատեսած աշխատանքային գրաֆիկը: |