|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 մարտի 2025 թվականի N 248-Ա |
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌՈՒԲԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ԳԵՎՈՐԳ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՀՈՎԻԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՇԱԿ ԹԵԼՄԱՆԻ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ Հ․ ՇԱՀԻՆՅԱՆ ՓՈՂՈՑ, 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 10-ՐԴ ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգի>> 3.1-րդ և 3.4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 3-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Արշակ Թելմանի Սաղաթելյանի 2025 թվականի մարտի 19-ի դիմումը. 1. Քաղաքացիներ Հովհաննես Ռուբիկի Մուրադյանին, Գեվորգ Արամայիսի Հովիկյանին և Արշակ Թելմանի Սաղաթելյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հ․ Շահինյան փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 10-րդ հասցեում գտնվող 08-003-0029-0053 կադաստրային ծածկագրով 251․97 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրամասի /վկայական՝ N 28032024-08-0015/ գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ օգտագործելու նպատակով: 2. Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի N 166-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց 2025 թվականի համար գանձվող վճարների դրույքաչափերի>> համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի /շենք-շինությունների/ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության ծառայության դիմաց, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար վճարի չափը սահմանված է 10 000 դրամ, գումարած շինության ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար հավելյալ` 400 ՀՀ դրամ, 251․97 քառակուսի մետր մակերեսով շինոթյան տարածքի համար՝ ընդամենը՝ 100 788 /մեկ հարյուր հազար յոթ հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101090 հաշվեհամարին /ՀՎՀՀ՝ 05546057/: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(2.18 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|