Այսօր: Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 113-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳՈՀԱՐ ԾԵՐՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 162-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղականինքնակառավարմանմասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 28-րդկետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթներով.

                                                Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

որոշումէ՝

1. Հայաստանի  Հանրապետության Շիրակի   մարզի    Անի  համայնքի   ավագանու  2024 թվականի դեկտեմբերի 17-ի  « Հայաստանի  Հանրապետության Շիրակի   մարզի    Անի  համայնքի   համայնքային  հիմնարկների, համայնքային  ենթակայության  ոչ   առևտրային  կազմակերպությունների կառուցվածքը,  աշխատողների  թվաքանակը,  հաստիքացուցակը և  պաշտոնային  դրույքաչափերը  հաստատելու  մասին»    N  162-Ա որոշման  N  7  հավելվածում  /<<Անիի համալիր մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն/ կատարել  հետևյալ  փոփոխությունները.

1) Որոշման  հավելվածի  12-րդ  տողի   3-րդ՝    «Հաստիքի քանակը» սյունակի «3» թիվը փոխարինել «2» թվով, նույն  տողի 5-րդ՝  «Սահմանված  դրույքը»  սյունակի «2.5»  թիվը փոխարինել «1.5»  թվով,  նույն  տողի  6-րդ՝ «Սահմանված դրույքաչափը»  սյունակի   «325 000 » թիվը  փոխարինել «195 000» թվով:

2) Որոշման  հավելվածի  28-րդ  տողի   3-րդ՝    «Հաստիքի քանակը» սյունակի  «1» թիվը փոխարինել  «2» թվով,     նույն  տողի 5-րդ՝  «Սահմանված  դրույքը»  սյունակի «1»  թիվը փոխարինել «2»  թվով,  նույն  տողի  6-րդ՝ «Սահմանված դրույքաչափը» սյունակի   «104 000 » թիվը  փոխարինել «208 000» թվով:

3)  վերջին՝  «Ընդամենը»  տողի    6-րդ՝ «Սահմանված դրույքաչափը»   սյունակի   «4329000» թիվը փոխարինել  «4303000» թվով:

2 Հայաստանի  Հանրապետության Շիրակի   մարզի    Անի  համայնքի   ավագանու  2024 թվականի դեկտեմբերի 17-ի  «Հայաստանի  Հանրապետության Շիրակի   մարզի    Անի  համայնքի   համայնքային  հիմնարկների, համայնքային  ենթակայության  ոչ   առևտրային  կազմակերպությունների կառուցվածքը,  աշխատողների  թվաքանակը,  հաստիքացուցակը և  պաշտոնային  դրույքաչափերը  հաստատելու  մասին»    N  162-Ա որոշման  N  4  հավելվածում  /<<Ջիուզեպպե  Պինո  Չիաչիոյի անվան  մանկապարտեզ>> համայնքային բյուջետային հիմնարկ/ կատարել  հետևյալ  փոփոխությունները.

1) Որոշման  հավելվածի  3-րդ  տողի   5-րդ՝  «Սահմանված  դրույքը»  սյունակի «0.25»  թիվը փոխարինել «0.75»  թվով,  նույն  տողի  6-րդ՝ «Սահմանված դրույքաչափը»  սյունակի   «37500» թիվը  փոխարինել «112500» թվով:

2) վերջին՝  «Ընդամենը»  տողի 5-րդ՝  «Սահմանված  դրույքը»  սյունակի «12.24»  թիվը փոխարինել «12.74»  թվով,   6-րդ՝ «Սահմանված դրույքաչափը»   սյունակի  «1486900» թիվը փոխարինել  «1561900» թվով:

3 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի  մարզի Անի համայնքի համայնքային ենթակայությամբ բյուջետային հիմնարկների և համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների 2025 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 162-Ա որոշման N 9 հավելվածում /<<Անի կոմունալ տնտեսություն>> համայնաքային բյուջետային հիմնարկ/ կատարել հետևյալ լրացումները և  փոփոխությունները.

1)  որոշման  հավելվածի  <<ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍ>> բաժնի 12-րդ  կետից  հետո  ավելացնել  նոր՝ 13-րդ  կետ, հետևյալ խմբագրությամբ՝

Հ/հ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Պաշտոնային
դրույքաչափը
/ՀՀ դրամ/

Սահմանված
 դրույքը

Սահմանված
դրույքաչափը
/ՀՀ դրամ/

 

13

Ինժեներ

1

220 000

1

220 000

 

2) Նույն բաժնի «Ընդամենը»  տողի  6-րդ  սյունակում նշված «2 555 000»  թիվը փոխարինել  «2 775 000» թվով։

3) Որոշման  հավելվածի  վերջին <<ԸՆԴԱՄԵՆԸ>> տողի 6-րդ  սյունակում նշված «18140 000»  թիվը  փոխարինել  «18 360 000» թվով։

4) Որոշման հավելվածի վերջին տողի հաստիքի քանակը սյունակի <<119>> թիվը փոխարինել <<120>> թվով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner