Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հովհաննես Արշալույսի Տոնոյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2025 թվականի ապրիլի 1-ի դիմումը: Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասի, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ջրափի բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 30․05․1991 թվականի N 3 որոշումից 08․01․2024 թվականին տրամադրված քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը կնքված 06․03․2025 թվականին, ժառանգական գործ՝ թիվ 910, գրանցված գրանցամատյանում՝ 2927 թվով, հաշվի առնելով որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ջրափի բնակավայրի 3-րդ փողոց թիվ 18 բնակելի տուն հասցեում գտնվող 08-098-0022-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առկա շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը,նրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0,11719 հեկտար հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում․որոշում եմ՝
1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Ջրափի բնակավայրի 3-րդ փողոց թիվ 18 հասցեում գտնվող 08-098-0022-0009 կադաստրային ծածկագրով 0,11719 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների նկատմամբ ճանաչել՝ Անահիտ Սահակի Տոնոյանի /ծնված 16․05․1953 թվականին,անձնագիր AV0620317, տրված 022-ի կողմից 31․01․2023 թվականին/, Մարգարիտ Արշալույսի Տոնոյանի /ծնված 01․05․1977 թվականին/, Հասմիկ Արշալույսի Տոնոյանի /ծնված 17․08․1979 թվականին, անձնագիր AU0317603, տրված 064-ի կողմից 14.06.2021 թվականին/, Կարինե Արշալույսի Տոնոյանի / ծնված 10․01․1983 թվականին, անձնագիր AT0617990, տրված 030-ի կողմից 24․12․2020 թվականին/, Նարինե Արշալույսի Տոնոյանի / ծնված 10․01․1983 թվականին, անձնագիր AS0359252, տրված 030-ի կողմից 19․09․2018 թվականին/, Բավական Արշալույսի Տոնոյանի /ծնված՝ 26․11․1985 թվականին, անձնագիր՝ AR0407453, տրված 022-ի 03.08.2017 թվականին/, Հովհաննես Արշալույսի Տոնոյանի /ծնված 28․03․1991 թվականին, նույնականացման քարտ՝ 013909924, տրված 022-ի կողմից 27․01․2022 թվականին/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: 2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։ 3․ Հողամասում առկա է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված շինություններ։ 4. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։