Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 54-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ Մ․ ՄԱԴԱԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ 15/20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-003-0034-0048 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,001793 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆ ՀԱՅԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 8-րդ մասերի, 56-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 46․2․-րդ կետի <<ա>> ենթակետի դրույթներով և հաշվի առնելով, որ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 08-003-0034-0048 կադաստրային ծածկագրով 0,001793 հեկտար մակերեսով հողամասը ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, հաշվի առնելով քաղաքացի Արմեն Հայկի Մարգարյանի 2025 թվայանի փետրվարի 18-ի դիմումը՝ <Coffee-Coffee> տիպի շարժական տաղավար տեղադրելու համար հողամաս հատկացնելու վերաբերյալ․

1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Մ․ Մադաթյան փողոց 15/20 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 08-003-0034-0048 կադաստրային ծածկագրով 0,001793 հեկտար մակերեսով հողամասը /Վկայական՝ 09042025-08-0010, հասցե՝ մարզ Շիրակ Անի համայնք, քաղաք Մարալիկ Մ․Մադաթյան փողոց, 15/20 հողամաս/, ուղղակի կարգով, կառուցապատման իրավունքով, 20 /քսան/ տարի ժամկետով, տարեկան 40 000 /քառասուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ վճարով օգտագործման տրամադրել քաղաքացի Արմեն Հայկի Մարգարյանին /Նույնականացման քարտ՝ 006052997, տրված՝ 06.05.2016թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Քարաբերդ, 1-ին փողոց տուն 62, հետագայում՝ Քաղաքացի/՝ այդ հողամասում բնակչության հասարակական սպասարկման <Coffee-Coffee> տիպի շարժական տաղավար տեղադրելու նպատակով։

2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանին. ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Քաղաքացու հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր. բ) Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ Քաղաքացու միջոցներով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner