|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հոկտեմբերի 2025 թվականի N 137-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 10-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 31-ի N 1047-Ն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետի աղյուսակի 429-րդ կետը՝ Անի համայնքի Անիպեմզայի միջնակարգ դպրոցի շենքում նախակրթարան հիմնելու մասին, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից հաստատված Անիպեմզայի միջնակարգ դպրոցի շենքում նախակրթարան հիմնելու <<Միկրոծրագրի բյուջեի>> 5-րդ կետը, հաշվի առնելով <<Անիպեմզայի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի հունիսի 25-ի գրությունը․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Անի համայնքի 2025 թվականի բյուջեի Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (Այլ ընթացիկ դրամաշնորհներ) հոդվածից 837000 (ութ հարյուր երեսունյոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել <<Անիպեմզայի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը (ամսեկան կտրվածքով՝ 93000 Հայաստանի Հանրապետության դրամ)՝ նախակրթարանի դաստիարակի 9 ամսվա աշխատավարձը վճարելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -10 ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱԳԻԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԷԴԳԱՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(108.39 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|