Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 252-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2024 թվականի N 252-Ա

ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության, 8-րդ կետի 3-րդ ենթակետի և 11-րդ կետի 4-րդ ենթակետի դրութներով. որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Անի համայնքապետարանի 2024 թվականի բյուջեից, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերց նախատեսվող, միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրերով` 45231145 միջանցիկ ծածկագրով՝ բաց մրցույթի միջոցով՝ ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Երիտասարդական, Մաշտոց, Հաղթանակի, Շիրակացի, Կոլտնտեսականների փողոցների, Շիրակացի 1-ին, 2-րդ, Կոլտնտեսականների 3, 4, 5, 6, 7-րդ նրբանցքների կոյուղագծերի կառուցման աշխատանքների ձեռքբերման գնումների կազմակերպման համար սահմանել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով՝ Հարություն Համբարյան - Անի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար (նախագահ) Աստղիկ Մկրտչյան - Անի համայնքի ղեկավարի օգնական /անդամ/ Գևորգ Շաբոյան - Անի համայնքի ղեկավարի խորհրդական /անդամ/ Անժելա Սաղաթելյան - Անի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար /անդամ/ Սաթենիկ Սահակյան - Անի համայնքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար /անդամ, բացող/

2. ՇՄԱՆՀ-ԲՄԱՇՁԲ-24/2 ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Զաքարյանին: Սահմանել, որ ՇՄԱՆՀ-ԲՄԱՇՁԲ-24/2 ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2024 թվականի մարտի 18-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնքապետարան ք. Մարալիկ, Մադաթյան 1 հասցեում:

3. Բաց մրցույի գնահատող հանձնաժողովին՝ հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն և այլ իրավական ակտերին համապատասխան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner