Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել աշխատակազմի պատասխանատուների, Անի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության նախագահ Էդիկ Ուռուտյանի մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային բաժինների ընթացիկ աշխատանքները, առաջացած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հնարավոր տարբերակները։ Քննարկվեց բոլոր այն խնդիրները որոնք արձանագրվել են համայնքի բնակավայրեր կատարված շրջայցերի ընթացքում: Ոլորտային բաժինների ղեկավարները ներկայացրին իրենց առաջիկա մեկ շաբաթվա համար պլանավորած աշխատանքային գրաֆիկը, համայնքի ղեկավարի կողմից ստացան հանձնարարականներ, իսկ տեղակալների կողմից ներկայացվեցին առաջարկություններ՝ աշխատանքի արդյունավետ իրականացման համար: |