Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարության կողմից մշակված «Սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին» ուղեցույցը․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում սահմանել սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորություննները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին>> N 5-Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |