Բովանդակություն * | Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը աշխատանքային շաբաթն սկսեց ղեկավար կազմի և ոլորտային բաժինների պատասխանատուների հետ խորհրդակցությամբ, որին նաև մասնակցում էր Անի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահ Էդիկ Ուռուտյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները, առաջացած խնդիրները, ոլորտային բաժինների պատասխանատուների աշխատանքային այցերը վարչական տարածքներ, կոմունալ տնտեսության կատարած աշխատանքները, բնակիչների կողմից ստացված դիմումների ուսումնասիրությունը և դրանց հետևողական լինելը: Ոլորտային բաժինների ղեկավարները ներկայացրին իրենց առաջիկա մեկ շաբաթվա համար պլանավորած աշխատանքային գրաֆիկը, համայնքի ղեկավարի կողմից ստացան հանձնարարականներ աշխատանքների արդյունավետ կատարման համար: |