Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



07 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ Մ․ ՄԱԴԱԹՅԱՆ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ 5-ՐԴ ՇԵՆՔ, ԹԻՎ 3 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՎՈՐԳ ԳԵՂԱՄԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հասատված N 7 հավելվածը, համաձայն որի պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, հաշվի առնելով, որ Անի համայնքի Մարալիկ քաղաքի Մ․ Մադաթյան փողոց, 1-ին փակուղի 5-րդ շենք, թիվ 3 մեկ սենյականոց բնակարանը բնակության կամ սեփականության իրավունքով որևէ անձի հատկացված չէ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 26-ի N 124-Ա որոշումը, հաշվի առնելով Վաստակավոր ուսուցիչ /հիմք՝ Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի Նախագահության 1965թ․ հոկտեմբերի 2-ի հրամանագիր/ Գևորգ Գեղամի Գևորգյանի /հետագայում՝ Քաղաքացի/ 2023 թվականի դեկտեմբերի 8-ի-ի դիմումը և այն, որ Քաղաքացու անվամբ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվի տվյալներով որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում առկա չէ /հիմք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 19/10/2023թ. N ԱՏ-19102023-99-0520 տեղեկանք/․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի Մ․ Մադաթյան փողոց, 1-ին փակուղի 5-րդ շենք, 3 բնակարան հասցեի 28․44 քառակուսի մետր մակերեսով մեկ սենյականոց բնակարանը /Կադաստրային ծածկագիր՝ 08-003-0042-0001-001-003, Վկայական՝ 27092024-08-0062/ սեփականության իրավունքով նվիրել Վաստակավոր մանկավարժ՝ Գևորգ Գեղամի Գևորգյանին /անձնագիր՝ AV0519170, տրված՝ 15.11.2022 թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ Անի համայնք քաղաք Մարալիկ, Հաղթանակի փողոց, շենք 5, բն․ 11, հետագայում` Նվիրառու/ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր.

2. Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner