Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 13-Ն հրամանով.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր՝ 2.3-1/,Անիի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի /ծածկագիր՝ 2.3-7/ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթը նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 11:00-ին Անիի համայնքապետարանի շենքում:
2.Մրցույթն անցկացնելու մասին հայտարարությունը սահմանված կարգով հրապարակել «http://www.azdarar.am» հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների և համայնքի պաշտոնական համացանցային կայքերում, ինչպես նաև այն փակցնել համայնքապետարանի տեղեկատվական ցուցատախտակին:
3.Թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել համայնքապետարանի աշխատակազմի միջոցով: