Այսօր: Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 14
 
Համար 14Ամսաթիվ 15/09/2025 11:00
Վարող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

Սեպտեմբերի 15-ին Անիի համայնքապետարանում անցկացվեց ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցություն՝ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ։ Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը նախ ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։ Այնուհետև համայնքապատկան կառույցների ղեկավարները Արման Սարիբեկյանին ներկայացրին իրենց հիմնարկներում առկա վիճակը, խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Հերթը ոլորտային պատասխանատուներինն էր։ Առաջիկայում և գալիք տարում կշարունակվեն միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությունները։Ծրագրերը մշակման փուլում են։ Խիստ վերահսկողություն համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ։ «Շինկազմակերպությունների մոտ առաջացած խնդիրները չպետք է ազդեն համայնքում իրականացվող շինծրագրերի որակի կամ ժամկետներում տեղավորվելու վրա։ Զիջումներ չեն լինելու։ Ավելին, համայնքն համապատասխան վերաբերմունք կդրսևորի անբարեխիղճ շինարարների հանդեպ»,-փաստեց Արման Սարիբեկյանը։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner