|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մարտի 2025 թվականի N 33-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԹՎՈՎ 4 /ՉՈՐՍ/ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի, 5-րդ հոդվածի, <<Գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով <<Ա․ Գ․ ԷՍԹԵՅԹ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող 4 /չորս/ միավոր տրանսպորտային միջոցների շուկայական արժեքների գնահատման 2025 թվականի փետրվարի 14-ի N 02142521 հաշվետվությունը, 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող սույն որոշման հավելվածում նշված շահագործման համար ոչ պիտանի թվով 4 /չորս/ միավոր տրանսպորատային միջոցները հրապարակային սակարկությունների միջոցով օտարել բաց աճուրդով:
2. Հաստատել սույն որոշման հավելվածով նախատեսված աճուրդով օտարվող տրանսպորատային միջոցների մեկնարկային գներն ու աճուրդի պայմանները՝ համաձայն հավելվածի: |
Կողմ -11 ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱԳԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|