Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 8-ի N 390-Ա որոշման մեջ ավել է նշվել «աշխատանքների» բառը, «աշխատավարձի» բառը և որոշման վերջում «07 մայիսի 2025 թվական» ամսաթիվը նշվել է սխալ.
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի
2025 թվականի մայիսի 8-ի N 390-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
ա) վերնագրից հանել «աշխատանքների» բառը
բ) «աշխատավարձի» բառը փոխարինել «աշխատավարձ» բառով
գ) «07 մայիսի 2025 թվական» ամսաթիվը փոխարինել «08 մայիսի 2025 թվական» ամսաթվով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։