Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 42-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 26-ի N 5-Ա որոշումը և հաշվի առնելով <<<<Հակոբյաններ>> Համահայկական մշակութային կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահի 2024 թվականի հունվարի 24-ի գրության մեջ ներկայացված չեն համայնքի հանրակրթական դպրոցներից ընտրված լավագույն գերազանցիկ աշակերտներին, որպես խրախուսանք, դեպի Դուբայ 7-օրյա կրթական շրջագայության համար հայցվող գումարի չափի հիմնավորվածությունը, իսկ հանրակրթական դպրոցներում խրախուսանքի ենթակա հավակնորտ աշակերտների ընտրությունը կատարվել են ոչ մրցութային և հրապարակային ընթացակարգով․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1․ Մերժել <<<<Հակոբյաններ>> Համահայկակն մշակութային կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահ Ս․ Հակոբյանի 2024 թվականի հունվարի 24-ի դիմումը՝ Անի համայնքի հանրակրթական դպրոցներից ընտրված լավագույն գերազանցիկ աշակերտներին, որպես խրախուսանք, դեպի Դուբայ 7-օրյա կրթական շրջագայությունն ապահովելու համար դրամական հատկացում կատարելու վերաբերյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |