Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի նոյեմբերի 26-ի N 3259-Ա հրամանը.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության՝ ծածկագիր պաշտոնի անձնագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 204-Ա որոշմամբ հաստատված N35 հավելվածը:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից նշված պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու հաջորդ օրվանից: