Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի, 78-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ սահմանված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկը>>, համաձայն որի Մարալիկ քաղաքի ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգը ընդգրկվել է համայնքի սեփականության գույքի ցանկում․ 1․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Անիի համայնքի Մարալիկ քաղաքում իրականացվող Հ․ Շահինյան փողոցի ասֆալտապատման շինարական աշխատանքների արդյունքում չշահգործվող ջեռուցման համակարգից ապամոնտաժված 1050 գծամետր երկարության, 370 միլիմետր տրամաչափի 10 միլիմետր պատի հաստության մետաղական խողովակները ճանաչել համայնքի սեփականություն և այն ընդգրկել համայնքի սեփականության գույքի ցանկում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |