Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 2-րդ կետով հաստատված <<Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին>> 7․1․-րդ կետը, Ձիթհանքով համայնքի ղեկավարի և քաղաքացի Հայկ Վարդանի Պողոսյանի միջև կնքված և նոտարական վավերացում ստացած <<Հողամասի վարձակալության>> 2003 թվականի մարտի 14-ի պայմանագրի 8-րդ կետերը, հաշվի առնելով քաղաքացի Հայկ Վարդանի Պողոսյանի 2024 թվականի օգոստոսի 17-ի դիմումը․
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ տալ համաձայնություն Ձիթհանքով համայնքի ղեկավարի և քաղաքացի Հայկ Վարդանի Պողոսյանի միջև կնքված և նոտարական վավերացում ստացած 08-072-0115-0072 կադաստրային ծածկագրով 2․6 հեկտար և 08-072-0115-0032 կադաստրային ծածկագրով 1․18 հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելող հողատեսքի հողամասերի վարձակալության 2003 թվականի մարտի 14-ի պայմանագրի 15-րդ կետով սահմանված վարձակալության ժամեկտը երկարացնել 10 /տաս/ տարով՝ մինչև 2033 թվականի մարտի 14-ը։
2․ Անի համայնքի ղեկավար Ա․ Սարիբեկյանին․ ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Վարձակալի հետ կնքել համապատասխան համաձայնագիր։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։